ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ծանրորդներ Վարազդատ Լալայանը ԵԱ-ի արծաթե, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիրներ են

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը մեկ անգամ կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը` 240 կգ: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժության ժամանակ ևս երկու հաջող փորձ ունեցավ (202 կգ, 210 կգ) և նվաճեց «փոքր» բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մինասյանը միայն մեկ հաջող փորձ ունեցավ` 236 կգ: Երկամարտի 446 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում 6-րդ տարի անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն: Վերջինս երկամարտում գրանցեց 462 կգ արդյունք: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էրնվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժությանարծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 96 կգ քաշում ծանրորդԴավիթՀովհաննիսյանը  դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն: 102 կգքաշային Սամվել Գասպարյանը բավարարվեց միայն արծաթե մեդալով: 109կգ քաշային Արսեն Մարտիրոսյանն էլ բրոնզե նվաճել իր քաշային կարգում:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ուեֆա,ֆուտզալի,չեմպիոնների,լիգայի,եզրափակիչը՝,երևանում , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
վահան,բիչախչյանը,կարող,է,հեռանալ,«պոգոնից» , Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։
ֆուտզալ,ուեֆա,ուեֆա-ի-գործադիր-կոմիտե,հայաստանի-ֆուտբոլի-ֆեդերացիա,երևան,ուեֆա-ֆուտզալի-չեմպիոնների-լիգայի-2024-ի-եզրափակիչ , ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կանցկացվի Երևանում
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2024 թվականի եզրափակիչը:
հայաստան,հհֆ,հրաձգության-հայաստանի-երիտասարդական-առաջնություն,գյումրու-թիմ,երևանի-հրաձգության-մանկապատանեկան-մարզադպրոցի-թիմ,վանաձորի-թիմ,մեդալակիրներ ,  Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Անցկացվել է հրաձգության Հայաստանի երիտասրդների առաջնությունը։ Մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու եւ Վանաձորի թիմերը, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
ֆուտզալի,հայաստանի,հավաքականը,հաղթել,է,վրացիներին․,աա , Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթել է վրացիներին․ ԱԱ
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում` ընդհատելով 4 պարտությունից բաղկացած շարքը։
հրանտ-լեոն,ռանոսը,խաղաժամանակ,է,ստացել,«բորուսիայում» , Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղաժամանակ է ստացել «Բորուսիայում»:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: